Լուրն աղմուկ բարձրացրեց եւ տարածվեց անգամ ռուսական լրատվամիջոցներում՝ այն դիտարկվելով հայ-ռուսական խաթարված հարաբերությունների ծիրում:
Ավելի ուշ հնչեցին պարզաբանումներ, որ հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել եւ վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։
Սակայն պարզվում է՝ ռուսների համար համոզիչ չեն եղել այդ պարզաբանումները, եւ ամիսներ անց նրանք որոշել են պատժել Արթիկի համայնքապետին։
Վերջերս նա մեկնել է ՌԴ՝ հարազատներից մեկի միջոցառմանը մասնակցելու, նրան երկու օր պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն 50 տարով արգելված է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել