Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը, որին անգամ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է մասնակցել, որը վերջին շրջանում չէր մասնակցում մարզային միջոցառումներին, հատկապես նրանց, որոնց ներկա էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեզ ասացին, որ մարզպետի հետ հարաբերությունները վերականգնվել են` Փարսյանը նաեւ ուղեկցում էր շաբաթներ առաջ եռօրյա այցով Սյունիք մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն անգամ վաշինգտոնյան համաձայնագրին է իր ելույթում անդրադարձել, ասել, որ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումն արժեքավոր փաստաթուղթ է՝ խաղաղության մասին, իսկ Տեղի բնակիչներն արարող-ստեղծող են, եթե խաղաղություն լինի, կստեղծեն ու լավ կապրեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել