Կատակերգու Մաքսիմ Գալկինը Լատվիայի Յուրմալա քաղաքում զբոսնելիս վթարի է ենթարկվել, հաղորդում է Telegram Shot ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ արտիստը հեծանիվով երթևեկել է Վիդուս պողոտայով։ Ինչ-որ պահի նրան կողքից հարվածել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա։
«Բախման հետևանքով Գալկինը վնասվածքներ է ստացել։ Արդյունքում, համերգին արտիստը ելույթ է ունեցել վիրակապված ձեռքով», - ասվում է հոդվածում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
