ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 6-ին բանակցություններ անցկացնելուց հետո հայրենիք վերադարձող ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
Մամուլի հաղորդմամբ՝ պետքարտուղարն ասել է, որ զրույցի արդյունքներով շուտով կարող է հայտարարություն տարածվել:
Վլադիմիր Պուտինը և Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, որը տևել է շուրջ 3 ժամ, քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել