«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։

Սպուտնիկ Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։

Ավելի վաղ 168.am կայքը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան:

Լրատվամիջոցի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել