ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը օգոստոսի 4-ին հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:

«Հնդկաստանը ոչ միայն հսկայական քանակությամբ ռուսական նավթ է գնում, այլև հետո ձեռք բերված նավթի մեծ մասը բաց շուկայում վաճառում է մեծ շահույթով: Նրանց համար միևնույն է, թե Ուկրաինայում քանի մարդ է զոհվում ռուսական ռազմական մեքենայից: Դրա պատճառով ես զգալիորեն կբարձրացնեմ մաքսատուրքերը, որոնք Հնդկաստանը վճարում է ԱՄՆ-ին»,-գրել է  Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել