Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությունների ժամանակ Հայաստանին է վերագրվում նաև 2016 և 2020 թթ.-ի մարտական գործողությունների նախաձեռնումն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը:
Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ` հայերիս, կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները, որովհետև մի կողմից Ադրբեջանն իր պետական մեքենան ամբողջովին ծառայեցնում է հայերի դեմ ծավալային գրոհներին, իսկ փաշինյանական իշխանությունը նախընտրում է լռել ու դրանով սպահովել ադրբեջանցիների սահուն առավելությունը:
Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն գործած ահաբեկչական պետությունը` Ադրբեջանը, դիրքավորվում է որպես կառուցողական երկիր, իսկ տարածքային, մարդկային ու դիրքային հսկայական կորուստներ ունեցած հայերիս վերածում է ագրեսորի, հանցագործի ու դա անում է հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնության ներքո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0yxawL5EF27RppkbQ7A5NKXSWt1cgFhRGAeRSSqsr9Q7VrcH8rrB2pypJ5WRSYWZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



