Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Նախորդ փուլում Լևոնը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։
Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով՝ միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել