ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Ադրբեջանի տարածքում դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական report.az-ը` մեջբերելով կառույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրի խոսքը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Ադրբեջանում կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում իր գործընկերների հետ՝ իր տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով», – նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



