Աթենքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ։ 65 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Ջանես Նազարյանը՝ ցուցադրելով հիանալի գոտեմարտեր։
Եզրափակիչում Նազարյանը դրամատիկ պայքարում 5:4 հաշվով հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Էրեկլե Տավբերիձեի նկատմամբ։
Մարզիկի ճանապարհը դեպի տիտղոս սկսվեց որակավորման փուլից, որտեղ Նազարյանն առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Արսենի Կիկինովի (4:1), ապա՝ Ադրբեջանի Հուսեյն Իսկանդարովի (9:1) և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ֆրանսիայի Կիլիան Էդուինի (6:0) նկատմամբ։
Կիսաեզրափակչում հայ մարզիկը վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Եգոր Տարասենկոյի նկատմամբ՝ 3:1 հաշվով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել