Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի, իսկ նրա նախաձեռնությունները հնարավորինս ձախողի:
Արդեն բոլորին է պարզ, որ ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մեծ թվով գործիչների նկատմամբ պրոցեսները դուրս են իրավաբանությունից և իրականացվում է բացառապես քաղաքական նպատակով, այն է` 2026 թվականից առաջ դաշտը ամայացնել և անխոչընդոտ ճանապարհ բացել իշխանության վերարտադրվելու համար:
Մյուս կողմից, Փաշինյանին մտահոգում և նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր ձեռքերը վեր չեն բարձրացնում և դիմադրում են, հատկապես եթե դրանք զուտ արձագանքի բնույթ չեն կրում:
Այս պահին իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02ksDM4HE6Bweo2RvXbRgwD23PXWSPR5FtMhL1koH8HzYGc4zEiFqTzPTbVWdkqubAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



