Lurer.com-ը գրում է.
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել։ Մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։
«Հուլիսի 21-ին՝ ժամը 01․20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։
Նույն օրը՝ ժամը 02․41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/665892/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



