«Հրապարակ»-ը գրում է․
«Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին:
Մենք կապվեցինք նրա որդու` Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, նա մեզ պատմեց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, միայն մայրն է եղել տանը, սպասել են մինչեւ հայրը գնացել է տուն եւ հորը տարել են Երեւանի վարչություն։
Իսկ թե ինչի համար են տարել, որն է բերման ենթարկելու առիթը, Հակոբյանն ասաց` չգիտի. «Մի պոռնկություն հորինած կլինեն»»։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/14cb623eecf39a5ff3e8f31b6b882a8c
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



