Կրկնում եմ առանցքային հարցը:
Գլոբալ առևտրային ուղիների տեսանկյունից ի՞նչ առավելություն ունի «խաղաղության խաչմերուկ» հորջորջվող Զանգեզուրի միջանցքն արդեն գոյություն ունեցող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առկա ենթակառուցվածքների նկատմամբ: Ի՞նչ: Անգամ իբրև այլընտրանք արդեն եղածին:
Պիտի լինե՞ն չէ մասնագիտական հաշվարկներ, ըստ որոնց միջինասիական ու չինական շուկաները, Ռուսաստանն ու Իրանը շրջանցելով, եվրոպական շուկային կապող եղած առևտրային ուղիները, այդ թվում գոյություն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ենթակառուցվածքները, քիչ նախընտրելի են, քան ենթադրվող Զանգեզուրի միջանցքը, որը դեռ պիտի ստեղծվի:
Նման հաշվարկներ չկան: Ավելին այս առանցքային հանգամանքը դուրս է դրված թեմայի շուրջ եղած մեծ աղմուկից: Իսկ դա նշանակում է մեկ բան: Իրական նպատակն այլ է, քան ներկայացվում է:
Իսկ ի՞նչը կարող է լինել իրական նպատակը:
Իշխանությունն ամեն գնով պահելու գերնպատակն ունեցող Նիկոլի ձեռքով ու ԵՄ-ի քավորությամբ «խաղաղության խաչմերուկի» սոուսի մեջ Ադրբեջանին ու Թուրքիային նվիրել Սյունիքի բանալիները, ինչը վերջիններիս համար ավելի կարևոր է, քան անգամ Ղարաբաղն էր: Սա կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի պետական շահը:
ԵՄ-ն և հավաքական Արևմուտքը կստանան Իրանի հյուսիսային ևս մեկ սահման իրենց վերահսկողության տակ առնելու լեգիտիմ մեխանիզմ, իսկ Ռուսաստանի դիրքերն էապես կթուլանան այսրկովկասյան ռեգիոնում: ԱՄՆ նախագահ Թրամփն էլ կստանա իր բաժին խաղաղության նոբելյան մրցանակը: Սա էլ նրանց շահը:
Սյունիքի բանալիները զիջելուց հետո, իհարկե, կպարզվի, որ Միջին միջանցքը ցնորք էր, խոչընդոտներ կան, տասնամյակներ են պետք և այլն: Մինչդեռ Սյունիքի բանալիներն արդեն կլինեն Բաքվում ու Անկարայում:
Իսկ ի՞նչ է շահելու Հայաստանը: Ոչինչ: Վերջնականապես կորցնելու է այս ռեգիոնում կենսունակ պետություն լինելու վերջին հեռանկարը:
Շահելու է Նիկոլ Փաշինյանը՝ մնալով իշխանության:
Նիկոլը չի հաղթում: Մենք ենք պարտվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/pfbid02rNeX72WZkuY1QgqEmRptwNJ7jhE2CYPSR1vCqNNf5xM7NLQqXj7Xf3PMDDErEZzAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



