Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբանը:
Տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։
Իսկ նշված տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ երեխաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երեխաներին արդեն նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կատարվել է վերքերի մշակում, ապա երբ երեխաների վիճակը կայունացել է, նրանց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/07/13/1287050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



