Շատ տեղերից եմ լսում, որ իմ անունը տարբեր մարդկանց լեզվի ծայրին է, շատերն են ասում՝ չենք ուզում սա անենք, որ Քերոբյան չդառնանք: Առանց այն էլ բոլորը զգույշ էին, հիմա առավել ևս, ինչը ոչ թե պետական կառավարման խնդիր է, այլ երկրի ճակատագրի հարց: Այս մասին ԼուրջCast հաղորդման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
Խոսելով այն մասին, թե այժմ ինչպիսի դիրքորոշում ունի գործող կառավարության նկատմամբ՝ նա ասաց, որ չնայած բազմաթիվ ընկերներ ունի ՔՊ-ում, կառավարության այժմյան կուրսը ինքը չի պաշտպանում, քանի որ կառավարությունը ժողովրդին խոստացած իր ծրագրի մեծ մասը չի իրագործում:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/06/29/2238940.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



