Երեկ Նիկոլի կողմից Մայր Աթոռի հակաքրիստոնեական գրոհի ֆոնին՝ շատերն այդ դրվագը համեմատեցին Հայաստանն ասպատակած մահմեդական արշավանքների տարբեր դրվագների հետ: Ասեմ, որ էտքան էլ համակարծիք չեմ, այն ավելի սարսափելի ու զազրելի էր, քանի որ, օրինակ, այս դրվագը, որը ցանկանում եմ հանձնել ձեր դատին, լրիվ այլ բանի մասին է խոսում:
1734թ. Նադիր շահը, երբ ժամանում է Էջմիածին, կոշիկները հանում է, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագին։ Ավելին, շահը ծկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։
Ըստ էության՝ Պարսից շատ այլ շահեր, ինչպես նաև Օսմանյան սուլթաններ մինչ այդ դեպքն էլ տարբեր առիթներով մտել էին հայոց եկեղեցիները, սակայն երբեք չէին աղոթել:
Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել շահին (նշենք, որ շահի նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել):
Ի դեպ՝ քչերը հավանաբար գիտեն, որ Նադիր շահին օծել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, ով բավական լավ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ։ Ավելին, շահի վստահությունը շահելով՝ կաթողիկոսը վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Դրանից բացի՝ Կրետացու անմիջական միջնորդությամբ, խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ:
Հիմի դե համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլը ուր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել