Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Վահե Գևորգյանը:37-ամյա մասնագետը մինչ այս գլխավորել է նաև Վայքի «Նորավանք»-ը, Չարենցավանի «Վան»-ը:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը Վահե Գևորգյանը զբաղեցրել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիս։  
2021/22 մրցաշրջանում «Նորավանք»-ը Գևորգյանի գլխավորությամբ նվաճել է Հայաստանի գավաթը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել