
Մասիսի քաղաքապետ, իմպիչմենտի գործընթացով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ: Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է: Նրա անձի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են:
Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին: Վստահ եմ, որ այս փորձությունները ժամանակավոր են: Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը ևս և միասին տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=2245195122587993&id=100012925816244&mibextid=wwXIfr&rdid=7TM7p3pu3GhAuVRC#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել