Tert.am-ը գրում է.

Մենք չենք քննարկում՝ այդ իրավիճակը կա թե ոչ, այլ ասում ենք,  արժի՞ դա բարձրաձայնել, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ հայհոյանք եղել է, հայհոյանք եղել է դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից: Իր ճեմպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված գրառումները կարմիր գծերի հատում չէ:

«Ամեն մարդ իր արտահայտվելու բառն ունի և ճիշտ ձևով գտնում է, թե ինչ ասի: Իսկ այդ ամենի բովանդակությունն ինչու՞ չենք քննարկում: Դա ճաշակի խնդիր է: «Դ....» բառը հայհոյանք չէ, ես այն կարող եմ կրկնել: Սահմանադրությամբ նախևառաջ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, իսկ վարչապետն ասել է, որ ինքը, որպես հավատացյալ մարդ, ում համար առաքելական եկեղեցին սրբություն է, մարդ, ում համար հայ եկեղեցին մեծագույն արժեք է, պետք է դրա մասին իմանա, ինչի մասին հրապարակային մի քանի օր է  բարձրաձայնել է: Մարդիկ իրեն իրավունք են վերապահում խոսել, թե վարչապետն ամուսնացած է, թե՞ ոչ, Եկեղեցին բացահայտ է հայտարարել, որ իր վրա կուսակցության դեր է ստանձնել, դրանից հետո Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքներն ու որակումները նայեք, իմ խոսքում հակասություն չկա, մարդիկ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու, և այն մադիկ, ովքեր օրինակ Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույցեր են անում, հայհոյանքներ են հնչեցնում ՀՀ գործող և ընտրված իշխանությանը, բա պե՞ տք է չէ հասկանանք, այդ մարդիկ ովքեր են», - ասաց ԱԺ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել