Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Բախման հետևանքով «Pickup»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, սակայն տեղում պարզվել է, որ «Pickup»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/06/03/1284639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



