Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում ավտոմեքենա է նկատվել և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով որ ջրասուզակը 3 անգամ լճի մեջ հայտնաբերված ավտոմեքենայի 4 կողմը հետախուզական աշխատանքներ է կատարել, ապա գյուղացիների օգնությամբ դեպքի վայր բերված վերամբարձ կռունկի հատուկ ճապաններն ամրացրել է ջրում հայտնաբերված «UAZ» մակնիշի ավտոմեքենայից, որից հետո այն դուրս է բերվել լճից: 
 
Նշվում է, որ տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի սեփականատերը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն է, ով հայտնել է, որ ինքը ավտոմեքենան տվել է իր ազգականին ու արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզում են նաև ազգականի ով լինելը, հեռախոսակապ են ստեղծում նրա հետ, ով հայտնում է, որ մեքենան ինքն է վարել, սակայն գտնվում է շոկի մեջ ու ավտոմեքենայում միայն ինքն է եղել: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: 
 
Այս պահին պարեկներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը, որտեղ էլ պարզվելու է, թե երբ ու ինչ հանգում է ավտոմեքենան հայնտվել լճում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել