
Tert.am-ը գրում է.
2025 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների` կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը բնակիչների ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող խնդիրները՝ Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի՝ նախագծով և գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված 4000 քմ հողատարածքը ապօրինի առանձնացնելու, առանձին Անաստաս Միկոյան 64/7 հասցե տրամադրելու և այդ հողամասը նախնական առուվաճառքի պայմանագրի համաձայն կառուցապատող ընկերության հետ փոխկապակցված «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությանը վաճառելու հետ կապված: Այս մասին գրել են Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները:
«Բնակիչները ներկայացրեցին նաև, որ Երևանի քաղաքապետի՝ 22.07.2024թ. թիվ 2737-Ա որոշմամբ Երևան քաղաքի իշխանություններն ուղղակի ոտնահարել են թաղամասի բնակիչների սեփականության իրավունքները՝ միաժամանակ անտեսելով իրենց իսկ կողմից համաձայնեցված և հաստատված բնակելի թաղամասի նախագիծը, որով տվյալ տարածքը նախատեսված է կանաչապատման և բարեկարգման համար:
Միաժամանակ Երևանի քաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլանները տվյալ տարածքում նոր կառուցապատում իրականացնելու առնչությամբ:
Դրան ի պատասխան Երևանի քաղաքապետը նախ ներկայացրեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 4000 քմ հողամասում հնարավոր չէ տրամադրել որևէ կառուցապատման թույլտվություն, քանի որ տվյալ հողամասը 2024 թվականի սեպտեմբերին հաստատված Երևանի գլխավոր հատակագծով սահմանվել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, այնուհետև նշեց, որ առկա է նաև ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այնուամենայնիվ, չպատասխանելով բնակիչների այն հարցադրմանը, թե քաղաքապետի կողմից հաստատված նախագծից առանձնացված հողամասին ինչու են տրամադրել նոր հասցե, Երևանի քաղաքապետը որպես նոր իրողություն տեղեկացրեց կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին, որ այդ տարածքում չի տրամադրվելու կառուցապատման որևէ թույլտվություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: