ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով անվտանգության աշխատակիցները մեկ մարդ են վիրավորել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ գործակալության կենտրոնակայանի մոտ՝ Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում: 

«Շտաբի հիմնական դարպասները փակ են մինչև հաջորդ ծանուցումը: Խնդրում ենք օգտվել այլընտրանքային երթուղիներից»,- ասվում է ԿՀՎ-ի հայտարարության մեջ: 

Ինչպես հայտնում է CBS News-ը, անվտանգության աշխատակիցները կրակ են բացել մի կին վարորդի վրա, ով մոտեցել է դարպասին և կանգ չի առել։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Այս պահին կատարվում է քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել