Armeniasputnik.am-ը գրում է.
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրա անդամակցության հարցը չի քննարկվում։ «Fox News» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և
Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։
Նա հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ասել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին անհասանելի նպատակ է:
«Մենք հստակ հայտարարել ենք՝ ՆԱՏՕ-ն քննարկումներից դուրս է։ Դուք (Ուկրաինան. խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ չեք դառնա», - հայտարարել է Քելլոգը։
Հiշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով ՝ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին հակամարտության կարգավորման ապագա համաձայնագրի շրջանակում:
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20250419/ukrainan-chi-darna-nato-i-andam-trampi-hatuk-banagnac-88007231.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել