Tert.am-ը գրում է.
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունն է մեկնարկել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունի 14 մանդատ ինչպես անդրանիկ, այնպես էլ այս նիստին ներկա չէ:
Վարդան Ղուկասյանը նախքան երդմնակալության մեկնարկն անդրադարձավ իր հայտարարությանը՝ դեմ չէ միութենական պետությանը, որ մեծ քննարկումների առիթ է դարձել:
«Էդ ի՞նչ հարձակում եք կատարել վրաս, մենք անկախության հարցը քննարկել ե՞նք: Ո՞վ կարող է Հայաստանի անկախության մասին մի բան ասել: Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել: Օրինակ, կա եվրոպական միություն, միություն, որ պաշտպանի երկիրը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/19/vardan-xukasyan/4228748
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



