News.am-ը գրում է.

Դե հիմա եթե չվախենային ճնշումներից, չէին գնա քաղաքապետարանից. այսինքն իրենց համար եղել է հիմնավոր պատճառաբանություն, որի արդյունքում 20 մարդ որոշել է, որ քաղաքապետարանից պիտի գնան՝ ընտրված քաղաքապետով հանդերձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրած  Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով  «Բալասանյան դաշինքի» հետ կատարվածին:

«9800 ձայն է ստացել այդ քաղաքապետը, 9800 մարդու քվե բանի տեղ չի դրվել։ Ժողովրդավարության բաստիոնի մասին է խոսքը։

«Եթե այդ 20 հոգին թաթախված էին կոռուպցիոն գործարքների մեջ, ինչի՞ մինչև հիմա կալանավորված չեն։ Եթե ասոցացվում էին այլ մարդկանց հետ, ինչի՞ բաց չի հրապարակվում։ Կա փաստ, որ իշխանությունը, որին ժողովուրդն ընտրել է 9800 այն տալով, մի գիշերում հրաժարական է տվել ու գնացել քաղաքապետարանից, ու դա չի հուզում քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, մեր երկրում հավատարմագրված դեսպաններին, ոչ մեկին։ Ոչ մեկը չի գնում էդ մարդկանց դուռը ծեծում, ասում՝ կարո՞ղ է էդ մարդիկ անհետացել են, դատախազությանը չի՞ հետաքրքրում, թե ինչի 20 հոգի քար լռություն է պահպանում։ Ես պնդում եմ, որ տեղի է ունեցել շատ վատ բան:

ժողովրդավարություն գովերգող, դոշ ծեծող մարդիկ ու այդ կուսակցության ներկայացուցիչը անմեղ գառի դեմքով ասում են՝ դե մարդիկ որոշեցին, որ էլ քաղաքականությամբ չեն զբաղվում: Ո՞նց թե քաղաքականությամբ չեմ զբաղվում, երեկ զբաղվում էին, այսօր 20 օրով որոշեցին, որ չեն զբաղվո՞ւմ: Ներբակային ֆուտբոլային հանդիպում էր, ի՞նչ էր, գնդակը վերցրեցին, նեղացան ասացին՝ մամաս տուն է կանչում, գնացի՞ն: Տեղի է ունեցել շատ վատ բան որի հետևից չի գնում ոչ ոք: Օրը գալու է, ես գնալու եմ այդ ամեն ինչի հետևից, ես բացահայտելու եմ ու փաստերով եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց Մխիթարյանը։

Հարցին՝ չի՞ մտահոգվում, որ իշխանությունն իր դեմ էլ ինչ-որ քրեական գործեր կհարուցի, նա պատասխանեց. «Ես աթոռս ոչ մի տեղ դնել, նստելուց չեմ վախենում։ Կգնամ անուշ ախպերների կողքը կնստեմ, ես շատ հաճելի զրուցակից եմ»:

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ ՔՊ-ի կողմից, «Այընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել