Անկախություն: Մեկ բառ միայն, բայց խորիմաստ: Այդ մեկ բառը շատ բան կարող է փոխել, կարող է անկախացնել երկիրդ, կարող է դարձնել վանդակում փակված թռչուն: Մենք անկախ ենք, մենք ազատ ճախրում ենք երկնքում, մենք ազատ ազգ ենք : Անկախություն ասելով հասկանում եմ իմ ներքին անկախությունը , քանի որ եթե ես որպես անձ անկախ չլինեմ և իմ մեջ չլինի անկախության ձգտումը, երկրի անկախությունը ոչ մի արժեք չի ունենա : Դա այսօր կա՝ վաղը չկա : Մեր երկրի անկախությունը ապահվողները մենք ենք, մեր սերունդը : Մենք ենքդրա պախտպանողները : Եթե ես իմ մտածելակերպի մեջ ազատ եմ դա իմ անկախությունն է: Իմ համար դա բանալի է , որ օգնում է բացել կամ փակել ապագայի դռները : -իշտ պտտեցնելու դեպքում ես կբացեմ անկախություննն իմ առաջ , իսկ հակարակ պտտեցնելու դեպքում կփակեմ ինձ վանդակի մեջ: Անկախությունը կարևոր նշանակություն ունի մեզ համար : Այն է մեր հաջողության գրավականը, մեր վստահությունն ու հպարտութունը: Ես ապրում եմ երկրում, հետեևապես և ուժեղ երկրում: Թույլ երկիրը անկախություն չի ունենա, ունենալու դեպքում էլ չի կարող այն պահպանել: Ուրեմն մենք կարող ենք հպարտությամբ ասել որ ապրում ենք ուժեղ և անկախ երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել