1347844350<Հայկական շոուբիզնես> հասկացությունը ինձ համար վաղուց վերացված է մեր երկրում : Այժմ շոուբիզնես չէ այլ՝ ուղակի բիզնես. Այո հենց այդպես՝ բիզնես, այլ ոչ թե ՇՈՈՒբիզնես : Այդ բառը կարելի է օգտագործել արտասահմանյան երգիչների համար բայց ոչ՝ հայ <երգիչ-երգչուհիների > : Մեր երկրում երգիչ-երգչուհիների կարելի է հանդիպել ամենուր ոտքդ տնից դուրս հանելու պահին : Այո. ցավոք սրտի դա այդպես է, ամեն պատահածը <երգում> է, տեսահոլովակ նկարահանում ,տեղադրում յութուբում, 2-3 տեղ հարսանիքներին երգում և վերջ. նա արդեն <հայտնի> երգիչ է և արդեն տառապում է աստղային հիվանդությամբ : Այպես կարելի է ասել ՝ տեղից հելնողը երգիչ է: Իսկ ուր կորավ ձայնը, տաղանդը , ուր կորավ երաժշտական կուլտուրա ասվածը, երբ այդ մարդիկ չեն երգում, պարզապես բղավում են, բայց քանի որ տեխնիկան շատ է զարգացել, ձայնը այնպես են մաքրում, որ դառնում է պարզապես իդեալական : Դա է իրականությունը: Ներկայիս շատ երգիչ-երգչուհիներ չունեն վոկալային կրթություն… Լավ, վոկալային կրթությունը թողնենք մի կողմ , իսկ սովորական կրթություն: Միթե դա էլ չունեն: Երբ կատարողը բեմ է բարձրանում չիմանալով լեզու, չիմանալով՝ ինչպես պետք է շփվել , չիմանալով անգամ բեմի կուլտուրայի մասին :Եվ նման մարդիկ են գնում այնպիսի հռչակավոր մրցույթների, ինչպիսիք են Նոր ալիքը, Եվրոտեսիլը… Ահավոր է, գիտեք, որ նման երգիչ-երգչուհիներն են կազմում այսօրվա մեր շոուբիզնեսը : Ծիծաղելի է, և միևնույն ժամանակ՝ ամոթալի, երբ երգում են ֆոնոգրամա (և անգամ ֆոնոգրամա տարբերակով չեն կարողանում երգել ), ու դուրս են գալիս բեմ և այնպես իրենց պահում, կարծես դժվարությամբ են վերցնում բարդ կամ, այպես կոչված, <վերևի> նոտաները այն դեպքում, երբ իրենք պարզապես բացում- փակում են բերանները …

Ռեպ… Ռեպ?: Դրա մասին խոսել անգամ չեմ ցանկանում… Հայաստանում <Ռեպ> չկա , կա միայն հայհոյանքներով , հանգերով իրար կողքի շարված բառեր, որոնց իմաստները շա~տ հաճախ իրար չեն համապատասխանում, անգամ բառեր չեն, պարզապես՝ տառերի կույտ: Հավատացեք, շատ եմ հանդիպել նման ռեպերի, երբ բառերը ընդհանրապես իրար հետ կապ չունեն , թե՛ իմաստային առումով ,թե՛ ոճական. միայն հանգերն են համընկնում և վերջ: Բայց ամենավատը գիտեք որն է. որ մեր հասարակությունը ընդունում և լսում է դա : Ես չեմ ընդունում դա և շատ կցանկանայի, որ մեր երկրից նման <ռեպ>երը վերանան : Իսկ լինելու դեպքում գոնե մի քիչ համապատասանեին արտասահմանյան ստանդարտներին:

Բոլորը բռնում են հայտնիության տանող ճանապարհը առանց գիտակցելու, որ այդ ճանապարհը այս երկրում միայն փողով կարելի է հարթել: Այո՛, հե՛նց այդպես. տաղանդը այնքան չի գնահատվում, ինչքան՝ հնարավորությունները : Դա ամենացավալին է, բայց և ամենապարզ եղանակը՝ հայտնի դառնալու համար : Չնայած, կան լավ երգողներ, ովքեր ունեն ՁԱՅՆ ՝ ի տարբերություն շատ <երգիչների>, բայց նրանք այնքան ել հայտնի չեն, քան նրանք ովքեր չունեն ՁԱՅՆ այլ միայն փող և շատ հեշտությամբ կառուցում են այն ճանապարհը, որը տանում է < Հայկական ՇՈՈՒԲԻԶՆԵՍ>…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել