Ինչ է նորաձությո՞ւնը : Այս հարցը երկար ժամանակ տանջում էր ինձ: Վերջապես հանգեցի մի եզրահանգման, որ նորաձևությունը այն է , երբ մարդիկ հագնում են այն, ինչ իրենց սազում է: Բայց մեր երկրում նորաձև ես համարվում, երբ հանգնում ես այն, ինչ կրում է դիմացինդ, և այն, ինչ թրենդային է այդ սեզոնին : Եվ ինչ է ստացվո՞ւմ: Բոլորը կրում են նույն հագուստը, նույն պայուսակը , բայց դա գեղեցիկ չէ,այլ միմյանց նմանվելու ձև : Ըստ իս դու նորաձև ես, երբ տարբերվում ես բոլորից, երբ ունես ճաշակ , հետաքրքիր ես, յուրօրինակ : Շատերի կարծիքով դու նորաձև ես, երբ հագնում ես բռենդային հագուստներ, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Ցանկացած պարագայում և ցանկացած գնային պայմանների դեպքում դու կարող ես լինել նորաձև : Դրա համար պետք չէ ծախսել մեծ գումար ,գնել ֆիրմային հագուստ թանկարժեք խանութներից. պարզապես պետք է երևակայություն, ճիշտ համադրություն ,չափի զգացողություն, և իհարկե, ճաշակ. թերևս դա ամենակարևորն է: Անգամ հին և ձեզ համար մոռացված և մոդայից դուրս եկած հագուստները կարելի է ձևափոխել այնպես, որ դառնա նորաձև և 21-րդ դարին համապատասխան: Այստեղ կա մի բայց . շատերը, ընկնելով նորաձևության ետևից, հաշվի չեն առնում բաներ, որոնք թեև մանրուքներ են ,բայց իդեալական պայմաններում էլ աչք են զարնում և գեղեցիկ չեն : Օրինակ` այն, որ աղջիկը հագնում է կարճ, գեղեցիկ և նորաձև հագուստ ՝չնայելով իր կառուցվածքին, որը շատ դեպքերում չի համապատասխանում հագուստին: Դա արդեն ոչ թե նորաձևություն է ,այլ’ ագահություն: Այդտեղ չկա չափի զգացողություն : Պետք է ամեն ինչը անել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում : Չպետք է ամառվա տապին հագնել բրդյա իրեր, իսկ ձմեռվա ցրտին ամառային հագուստներ, կարծելով, թե դա նորաձև է և հետաքրքիր : Ոչ ամենևին : Դա միայն ագահության դրսևորում է և բոլորից տարբերվելու ապարդյուն փորձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել