Պուտինը արդեն հուսահատ սպառնալիքներ է հնչեցնում Մոլդովայի ու Ուկրաինայի հասցեին, միաժամանակ ասելով, թե ձեր ապրանքը ԵՄ-ում չի ծախվելու: 
Պուտինի խոսքի հենց այս տոնն էլ մատնում է Ռուսաստանի թուլությունը: Խեղճը արդեն փրփուրներից է կախվում, բացահայտ սպառնում է, բայց արդեն շատ ա ուշացել... 
Պուտինի հուսահատ հայտարարությունները հիշեցնում են այն հայերին, որոնք անընդհատ Ռուսաստանի իշխանություններին ուզում են բացատրել, թե որն է Մոսկվայի շահը, որ պետք է մեզ պաշտպանեն, թուրքերին չպաշտպանեն... 
Հայաստանին Մաքսային միություն խցկելով Մոսկվան էլ ավելի ցցուն դարձրեց իր թուլությունը: 

Կրեմլում այդպես էլ դիվանագիտական մշակույթ չձեւավորվեց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել