ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ եւ ՀՀԿ-ի բզամթիվ անդամներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Նշենք, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 73 տարեկան:
Անդրանիկ Մարգարյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարել է 2000-2007 թվականներին: 1992-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ ՀՀԿ անդամ էր, 1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-1998թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
1998-ից Երկրապահ կամավորականների միության անդամ էր, այնուհետև ԵԿՄ վարչության անդամ:
Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007թ. մարտի 25-ին: Նա ՀՀ ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է: