Այսօրվա հանրահավաքից ակնկալիքները բավականին մեծ են։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մտահոգիչ հանգամանքներ կային մինչև այս երթը սկսելն, ինչը կապված էր աղետի հետ։

Առավոտվանից ճշտումներ ենք իրականացնում, հետևում ենք պաշտոնական հաղորդագրություններին։ Կապ ենք հաստատել տեղական իշխանությունների հետ, մասնավորապես Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի, ինչպես նաև Ալավերդի համայքնի ղեկավարի հետ, ով այսօր ապօրինի կերպով պաշտոնազրկվել է։

Մեր զորակցությունն ենք հայտնում բոլորին, պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտության դեպքում ուղարկել բժշկական խումբ, կամավորական ջոկատներ, բայց մեզ հավաստիացրել են, որ այս պահի դրությամբ  որևէ նման օժանդակության կարիք չկա»,- ասաց նա։

Դանիելյանն ասաց, որ չեն շեղվելու հանրահավաքի իրենց ուղեգծից։

«Չնայած բնակլիմայական պայմաններին  մեր հայրենակցիները սիրով հավաքվում են, մենք այս երկու ամիսների ընթացքում անձև, կարկուտ, քամի ու փոթորիկ ենք տեսել, բայց դա մեր ընթացքը չի կասեցրել, մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքրաում,  այդ սուրբ գործը չի կարող խափանվել անձրևի կամ բնակլիմակայան պայմանների պատճառով։

Այս օրերի ընթացքում բազմաթիվ ձերբակալություններ ապօրինությունների հրահանգ է ստացվել Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացիոն ռեժմին, որ բիրտ ուժի կիրառմամբ կասեցնեն համաժողովրդակնա շարժումը, բայց դա մեզ համար խոչընդոտ չէ։

Սա իրապես սրբազան պայքար է, մեր լինելության հարցն է, տեսակի կռիվ է։ Այս ռեպրեսիաները, ճղճիմ քայլերը, որոնք իրականացվում են իշխանության կողմից, որևէ առարկայական ազդեցություն չեն ունենալու»,- նշեց Դանիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել