Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր շնորհավորական նամակում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով կխթանենք երկկողմ արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում և Կասպից ծովում»,- նշել է Ռուսաստանի Դաշնության առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել