«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի թերակղզու օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 51 անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասի տարածքում՝ 44, Բելգորոդի երկրամասում՝ վեց անօդաչու թռչող սարք, Կուրսկի մարզում՝ մեկ անօդաչու»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն Telegram-ում։
Հավելենք, որ այս գիշեր Տուապսեի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի կործանման պատճառով հրդեհ է բռնկվել։ Սևաստոպոլում խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Սևաստոպոլի քաղաքային ենթակայանի վրա, ինչից հետո քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել