Tert.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի նկատողության չեղարկման պահանջով։

Tert.am-ի հետ զրույցում դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արուս Զաքարյանը նշեց, որ տնօրենը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ հունվարից։ Ըստ ուսուցչուհու՝ պատճառը քաղաքական է, մարզային իշխանությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ չաշխատելու, անկուսակցական լինելու համար փորձում են հեռացնել Մկրտչյանին և նրա փոխարեն ցանկանում են նշանակել մեկ այլ աշխատակցի, ով սերտ համագործակցում է ՔՊ-ական շրջանակների հետ։

«Հունվարին դպրոցում վթարի հետևանքով ջեռուցում չկար, ինչի պատճառով  աշխատակազմը և աշակերտները դպրոցում չեն եղել, քանի որ հնարավոր չի եղել այդ պայմաններում դասապրոցես իրականացնել։ Մարզպետարանից դիտավորյալ այց են կատարել դպրոց  ու նկատողություն հայտարարել տնօրենին դպրոցում չլինելու համար։ Այդ ժամանակ բողոքարկում չի եղել, ընդունել ենք մեր մեղքը, մտածել ենք, որ  անգամ ցրտի պայմաններում կարելի էր հավաքել մեկ կաբինետում և դասապրոցես իրականացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել