Tert.am-ը գրում է.

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցների փակելը ժամը 15։00-ից խոսում է այս իշխանության վախերի մասին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը։

«Ակնհայտ է, որ հավաքի համար են արել։ Այս պահին ամեն ինչ ուժի մեջ է, նոր ենք իմացել այդ ինֆորմացիան։ Հիմա, եթե մեր պլանների մասին ինչ-որ բան ասեմ, ձեզ մոտ կկարդան համապատասխան միջոցներ կձեռնարկեն։

Ամեն ինչ բնականոն իր ընթացքով գնում է, ամեն ինչ նորմալ է, դա խոսում է իրենց վախերի մասին, մարդիկ վախեցած են։ Մենք հավաքը հետաձգելու ոչ մի մտադրություն չունենք»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել