Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը հանդես են եկել 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստին պետության ստեղծման օգտին։ Առաջնորդների համատեղ հայտարարությունը հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV): Այս մասին գրում է rbc.ru-ն:

«Երկու պետությունների ղեկավարները կոչ են արել վերսկսել քաղաքական գործընթացը, կոնկրետ իրագործել «երկու պետության ստեղծմամբ» լուծումը՝ այն երաշխիքներով, որ Իսրայելն ու Պաղեստինը գոյակցեն խաղաղության և անվտանգության պայմաններում և որ ստեղծվի կենսունակ, անկախ և ինքնիշխան Պաղեստին պետություն 1967 թվականի սահմաններով», - ասված է Սի Ծինփինի Ֆրանսիա կատարած այցից հետո Մերձավոր Արևելքի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Քաղաքական գործիչները համաձայնել են, որ որոշումը միակ միջոցն է՝ արձագանքելու պաղեստինյան և իսրայելական ժողովրդի «օրինական ակնկալիքներին»՝ կայուն խաղաղության և անվտանգության համար:

1947 թվականին ՄԱԿ-ն առաջարկել է Պաղեստինը բաժանել երկու անկախ պետության՝ արաբական և հրեական: 1948 թվականին Իսրայելը հռչակել է իր անկախությունը՝ հանգեցնելով առաջին արաբա-իսրայելական պատերազմին։ 1988 թվականին Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը  հռչակել է Պաղեստին պետություն։ Նա համաձայնել է Պաղեստինը բաժանել արաբական և հրեական մասերի՝ պայմանով, որ Իսրայելը դուրս գա 1967 թվականին Վեցօրյա պատերազմի արդյունքումգրաված հողերից։ Այնուհետև Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Գազայի հատվածը, Արևելյան Երուսաղեմը, Արևմտյան ափի մեծ մասը, Գոլանի բարձունքները և Սինայի թերակղզին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել