Tert.am-ը գրում է.

Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի Երևան քաղաքացիների քայլերթն առաջնորդող Բագրատ Սրբազանը։

Պատասխանելով եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին հնչած հայտարարություններին, Սրբազանն արձագանքեց՝ իսկ մեր երկրում կա՞ քաղաքականություն։

«Մեր երկրում չկա քաղաքականություն, կա քմահաճույքներով, պարտադրանքներով , այլ մեթոդներով գործող մի կառուցվածք երևի»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջանորդի խոսքով, այս երթը և գույն չունի, և միաժամանակ բազմագույն է։

«Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են...գնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։ Սա հայ մարդու լինելության, գոյության մասին է, ստի պարտության, ճշմարտության հաղթանակի մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել