Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:

Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ այս ամսի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Նշենք նաև, որ մինչ այս ՀՀ Կառավարությունը չէր պարզաբանում, արդյոք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի երդման արարողությանը:

Հիշեցենենք, որ ՌԴ նախագահի ընտրությունը կայացել է մարտի 15-17-ը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է ՌԴ նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել