Tert.am-ը գրում է.

Երկրում տիրող իրավիճակի, Տավուշում կատարվողի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, վստահաբար, տեղյակ եք երկրում կատարվող իրադարձություններին, այս պահին Տավուշում սահմանազատման աշխատանքներ են տեղի ունենում, բնակչությունն ընդվզում է, ո՞րն է Ձեր՝ որպես մտավորականի գնահատականը կատարվողին։

-Բոլորի նման անհանգստացած եմ․ այն ինչ-որ կատարվում է, ինչ-որ պարտադիր պետք է կատարվի նաև մտավախություններ է առաջացնում ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտում՝ այդ սահմանազատումը պետք է կատարվի միանշանակ, բայց մենք հասկանում ենք, որ տավուշեցիների անհանգստությունն ունի պատճառներ։ Փաստորեն,  ճանապարհը մի քանի անգամ մտնելու է Ադրբեջան, դուրս է գալու, գյուղը կպած է լինելու սահմանին, անվտանգության հարցեր են ծագում։ Ես հիշում եմ՝ այդտեղ մեծ ընդհարումներ էին տեղի ունենում և փաստորեն այն որ հայկական զորքերը գրավել էին այդ չորս ադրբեջանական գյուղը, պատճառաբանված էր նրանով, որ այնտեղ մշտապես կրակում էին, եթե չեմ սխալվում, եղել էին նաև սպանության դեպքեր։

Ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ երկու էտապով պետք է աշխատանքը տեղի ունենա։ Առաջինը՝ վերականգնել այն սահմանը, որը կար սովետական քարտեզներով բայց նաև հաշվի առնել այն հանգամանքը՝ երբ կար այդ սահմանը չկար թշնամություն, պատերազմ, կամ անվտանգության խնդիր։ Դրանից հետո արդեն պետք է սկսկել որոշակի հարցեր լուծել, միգուցե փոխանակման ձևով, որպեսզի ապահովված լինեն նաև գյուղերի բնակիչները։

-Ադրբեջանը կցանկանա՞ վերադարձնել մեզ պատկանող տարածքները, որոնք հիմա իրենց տիրապետության տակ են։

-Այստեղ ես պարզապես կարող եմ խորհուրդ տալ՝ հետևել հենց Ադրբեջանի օրինակին։ Եթե Ադրբեջանը չանի դա, Հայաստանը պետք է բարձրաձայնի այդ հարցը բոլոր իրավական հարթություններում, ինչպես դա ժամանակին անում էր Ադրբեջանը և նաև ուժեղանա։ Միգուցե հիմա աներևակայելի բան եմ ասում, բայց կյանքը փոփոխական է, եթե Ադրբեջանը դրան չհամաձայնի խաղաղ ձևով Հայաստանը պետք է կարողանա ուժով վերադարձնել իրեն պատկանող բոլոր տարածքները։ Գուցե դա պահանջի մի քանի տարի, վերջիվերջո Ադրբեջանից պահանջվեց 25 տարի դրա համար։

Ես կարծում եմ ճիշտ վարվելու դեպքում և համապատասխան հիմնավորումներ, միջազգային աջակցություն ունենալու դեպքում մենք կարող ենք միգուցե դա անել ավելի արագ ու խաղաղ, բայց բոլոր դեպքերում միշտ պատրաստ պետք է լինենք, որ մենք չենք համաձայնելու և համակերպվելու մեր տարածքների զավթմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել