Tert.am-ը գրում է.

Իշխող վարչախումբը, զգալով համազգային ցասումի ծավալման թափն ու իր համար անկանխատեսելի հետևանքները, որոշել է սահմաններն անցնել նաև բարոյական արժեքների տիրույթում՝ գավառական ու ցածրորակ դատողություններ տարածելով խորհրդարանի ամբիոնից և սոցիալական տարբեր հարթակներից՝ հանդգնելով վարվելակերպ սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ գլխավոր թիրախ դարձնելով Տավուշի մարզում հայրենակիցների ցավն ու ապրումները կիսող թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը:

«Տավուշում ծավալվող այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների հակաիրավական ու հակաօրինական գործընթացն ամեն գնով տեղայնացելու վարչախմբի մանիպուլյատիվ փորձերն ու ձգտումները տապալվել են, քանի որ հակառակ սպասվածին, հենց տավուշեցիների ջանքերով ձևավորված “Տավուշը հանուն Հայրենիքի” ազգային շարժումը տարածվել է ողջ Հայաստանով։ Հասարակության լայն շերտերի մոտ այլևս սկսել է արմատավորվել, որ օրահասական խնդիրը միայն տավուշեցիներին չի վերաբերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել