Մենք արյունով ենք այս հողը պահել, ես չգիտեմ՝ այսօր ոնց ենք սահմանազատելու, ոնց ենք անելու, ինձ համար դա ամենածայրահեղ բանն է հիմա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

«Ես հենց այնտեղ եմ ասել, որ հրաժարվում եմ այս գործընթացից, խոսել ենք, թե ինչ է կատարվելու, ինչ է լինելու, ասել են, որ գործընթացը սկսված է, սահմանազատումը կատարում են»,- ասաց նա։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք   հրաժարական տալ, Շահինյանն ասաց․

«Ես հրաժարական չեմ տալիս, ինչի՞ց հրաժարական տամ, իմ ժողովրդի՞ց, մարդիկ ասում են՝ մեզ անտե՞ր ես թողնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել