Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը։

«Կիրանցի վարչական ղեկավարի հետ խոսել եմ գիշերը մոտավորապես ժամը 2-ին, պարզապես շատ այլայլված էր, արդեն հասկանալիր էր տեսքից՝ ինչ էր տեղի ունեցել։ Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։

Ցավում եմ, որ երեք տարի է զգուշացնում էինք, բայց այս մարդիկ այնքան միամիտ ազնվություն ունեն, որ հավատում են, թե այդ մարդը ի պաշտոնե իրենց տերը պետք է լինի, իրենց շահերը պետք է պաշտպանի։ Իրականում երեկ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, տեղի է ունեցել այս գործընթացի վերջին արարը»,- ասաց Բագրատ սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել