Նարկոշ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը, որին կարելի է համարել ՔՊ-ի յուրատեսակ հավաքական կերպար՝ ներծծված անսահման թրքասիրությամբ ու նույնքան ծածուկ հայատյացությամբ, Անդոնի հետ միասին ԱԺ-ում լրագրողներից մեկի հարցին՝ ապրիլի 24-ին, երբ բարձրանաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դուք ձեզ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստանում եք զգալու, արձագանքել է.«30 տարի ստիպում եք մեզ սիրել ուրիշինը, ինչի՞ համար, այստեղ ձեր ոտքերի տակ հող կա, գնացել «կպել եք» միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»:

Բառիգի թիրախում կրկին հայտնվել են այսպես կոչված նախկինները. 30 տարի ստիպելու մասին ակնարկը հենց նրանց է վերաբերվում: Բայց հարց է առաջանում՝ ո՞րն է ուրիշինը, որը՝ մերը մի դպքում, երբ հայտնի է, որ ներկայիս ՀՀ սահմանները շատ իմաստներով ձևավորվել են Հայոց ցեղասպանության հետևանքով: ՔՊ-ականների ու նրանց սյուզերեն Նիկոլի խսույթի ողջ նպատակը «Արևմտյան Հայաստան» հասկացությունը, պատմաաշխարհագրակական եզրույթը մոռացնել տալն է, ու մինչ Իլհամը Հայաստաի 29800-ը հռչակումէ՝ պատմական Ադրբեջան, 29800-ի վրա սատրապ կարգված ՔՊ-ն շտապում է կտրել ՀՀ-ն պատմական Հայաստանին կապող պորտալարը՝ անձեռնմխելի հռչակելով ժամանակակից Թուրքիայի «արևելաանատոլիական» սահմանները: Կասկած չկա, որ հաջորդ փուլում պաշտոնական Երևանը ճանաչելու է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը՝ լեգիտիմացնելով Ցեղասապնության հետևանքները: Ահա թե որն է սրանց հեռահար նպատակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել