«Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով իր դասախոսությանը Նիկոլը, անդրադառնալով Ցեղասպանության թեմային, իր խոսքում նպատակադրված կերպով ամեն գնով խուսափել է «Ցեղասապնություն» եզրույթի օգտագործումից՝ այն փոխարինելով «Մեծ եղեռն»-ով: Պատմական ակնարկ կատարելով ու հասնելով մինչև շահ Աբաս՝ Նիկոլը խոսել է «Մեծ եղեռնի» ու հայության հոգեբանության միջև առկա կապի մասին՝ համոզմունք հայտելով, որ այսօրվա մեր սոցիալական հոգեբանութան մեջ մեծ դեր է խաղում գաղթի հասկացությունը:

Ինչո՞ւ է Նիկոլը թիրախավորել հենց հանրային հոգեբանության ոլորտը: Պատասխանը պարզ է՝ կատարում է Թուրքիայի պատվերը: Նիկոլն էլ, իր տերերն էլ շատ լավ հասկանում են, որ որպեսզի թուրանական պրոյեկտը լիարժեքորեն կյանքի կոչվի ու լինի կեսնունակ, թուրանական աշխարհի սրտում մխրճված Հայաստանի ժողովուրդը պետք է փոխի իր հոգեբանությունը՝ ազատվելով «պատմական կաղապարներից»: Այս իմաստով հույժ կարևոր է թվում Բոլթոնի՝ տարիներ առաջ Նիկոլին արված տխրահռչակ կոչը՝ «պատմական կաղապարների» մասին: Նիկոլը, գուցե այդ մասին ուղղիղ չասելով, իրականում փորձում է զրկել հայերիս հիշողությունից կամ դրանց տալ այլ երանգավորում՝Թուրքիայի համար ոչ այնքան վտանգավոր. «Ցեղասպանություն»-ը «Մեծ եղեռն»-ով փոխարինելու փորձը հենց ուղղված է դրան: Նախ՝ լուծվում են Թուրքիայի տարածքային ամբողջականության ու հայոց պահանջատիրության հարցերը, ապա՝ հայը դառնում է Նիկոլին հարկատու ինչ-որ ահհասականալի գոյանք՝ վերաֆորմատավորված ուղեղով ու ներշնչված այլասերված հասկացություններով: Անդրանիկի, Մոնթեի արժեքներով ներծծված հանրությունը սպառնալիք է թուրանական պրոյեկտի համար, քանի որ կարող է հանգեցնել խզվածքի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պրոյեկտի փլուզման: Այսինքն՝ Նիկոլը հենց հիմա խաղում է Թուրանի ագենտի դեր՝ թառած հայ հասարակության գլխին:

Այս իրավիճակը վտանգավոր է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև՝ նրանց, որոնք ի սկզբանե գտնվում են «Թուրան» պորյեկտի թիրախում, ուստի պետք է հասկանալ, թե ով կարող է լինել մեր դաշնակիցը նեքին ու արտաքին թշնամու դեմ պայքարում՝ սեղմ ժամկետներում ցանկալի փոփոխութունների հասնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել