Չինաստանի արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով 13։44-ին, Նգարի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել