Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում գույք ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հաշտության համաձայնություն է կայացել, ըստ որի ՀՀ սեփականությանն է փոխանցվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի Երևանի Ավան Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող 80․98 քմ մակերեսով պարիսպը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.601295 հողամասը:
Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Ներկայացված նախագծով առաջարկվում է հողամասն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել