Բելառուսը պատրաստ է, որ Արևմուտքը զինվորականներ ուղարկի ուկրաինա-բելառուսական սահման։
Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում հանդիպումից առաջ։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չէի ցանկանա, որ Արևմուտքը շարունակի այս էսկալացիան Ուկրաինայում։ Իսկ էսկալացիան զենքի, զինամթերքի մատակարարումն է։
Դե, հիմա սկսել են խոսել իրենց զինվորականներին Ուկրաինա, ամենայն հավանականությամբ Բելառուսի սահման տեղափոխելու մասին։
Սպասում ենք, թող տեղափոխեն»,- լրագրողներին ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել