Նիկոլը, ԱԺ-ում խոսելով ՀՀ-Թուրքիա հարաբերութունների մասին, հայտարարել էր, թե Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, և իրենք պետք է շարունակեն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հարց է առաջանում՝ դարակազմիկ ո՞ւմ համար: Ում-ում, բայց հաստատ հայ ժողովրդի համար դարակազմիկ նշանակություն այդ սահմանի բացումը չի կարող ունենալ՝ նկատի ունենալով Թուրքիայի այն խորքային թշնամանքը, որ տածում է այդ պետությունը երկար դարերի ընթացքում: Դարակազմիկ կարող է դառնալ հենց Թուրքիայի համար, որի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես արհեստածին, իրեն խոչընդոտելու համար մտահղացված ինչ-որ պետություն, որը ենթակա է ոչնչացման, իսկ հայերս էլ՝ Կովկասից վտարման: Եթե սահմանը բացվեց, ինչը տեսանելի ապագայում թերևս այնքան էլ հավանական չի թվում, ապա միակ սուբյեկտը, որ Հայաստանում շահելու է, ՔՊ-ն է լինելու, որի ներկայացուցիչների համար սահմանի բացումը կամ,որ նույնն է, Թուրքիայի կողմից Հայաստանի կլանումը կդառա միակ երաշխիքը՝ հետագայում չդատվելու: Ավելին՝ իշխանությունները պատրաստ են Հայաստանի կեսից շատն էլ գցել Իլհամի գրպանը, միայն թե Թուրքիան բացի սահամանը՝ իրենց իշխանությունն այստեղ հավերժացնելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի օրգազմ կապրեն ասենք Դավոյան Արփոն ու Կարապետյան Մարիշը, եթե Էրդողանը բացի սահմանը…

Մազալուն, գիտե՞ք, որն է: Այն, որ սահմանի բացումը որպես դարակազմիկ իրադարձություն է որակում մի անթրաշ սուբյեկտ, որը 44-օրյայի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Թուրքիան հայերիս երկրորդ անգամ ցեղաապնելու մտայնություն ունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել